Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայկական գորգագործական մշակույթի պատմությունը» խորագրով միջոցառում՝ Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցում

11.04.2019

Հայ ազգային մշակույթի անբաժան մաս կազմող գորգագործական արվեստի պատմությանն էր նվիրված Մասիսի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում այսօր կայացած միջոցառումը, որին ներկա է եղել նաև Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հայկական բարձրավանդակի ամեն մի անկյունում ձևավորված ուրույն ու տիպային նախշերի, կյանքի սկիզբը խորհրդանշող ճախարակի և հազարամյակներ առաջ սկիզբ առած հայ գորգարվեստի պատմությունը հանդգնել է իր ուրույն ու պատվավոր տեղը գրավել համաշխարհային գորգագործության պատմության մեջ՝ ներկայանալով ազգային ու կրոնական հարուստ նկարագրով։

Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ժողովրդական խաղիկների ու երգերի, պարի ու հանելուկների միջոցով են ներկայացրել գորգագործության մեջ օգտագործվող ճոխ գույներն ու խոսել հայերի կողմից տարբեր դարերում գույների ստացման բնական եղանակներից, հին հայկական ավետարաններից ու տավուշյան եկեղեցիներից մեկում առաջին անգամ հիշատակված կարպետ ու գորգ բառերի մասին, և այն անժխտելի փաստի, որ, չնայած աշխարհաքաղաքական ու պատմական վայրիվերումներին՝ հայ գորգարվեստը պահպանել է իր անզուգական ճոխությունը, հայկականությունն ու ազգային ստեղծարար նկարագիրը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07