Նորություններ
Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր
12.04.2019
Արտադրանքի մրցունակ ինքնարժեք,
Շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից:
Եթե որոշել եք հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ` պետությունը Ձեզ կաջակցի այդ գործում։ Առաջարկում ենք օժանդակության երկու տարբերակ։
Առաջին տարբերակ
Օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը ձեզ համար հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։
Մարման ժամկետը` մինչև 8 տարի, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի,
Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5 – 3 հեկտար հատապտղատու այգիների համար։
Երկրորդ տարբերակ
Պետությունը կհատուցի հիմնված այգու ծախսերի 40%-ը, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին՝ 50%-ը։
Փոխհատուցում կտրամադրվի 0.5-ից 10 հեկտար խաղողի, 0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների համար։
Ինտենսիվ այգին ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացում, որը հիմնականում արտահանվելու է:
Մանրամասները՝ https://bit.ly/2Uxy63B