Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր

12.04.2019

Արտադրանքի մրցունակ ինքնարժեք,

Շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից:

 

Եթե որոշել եք  հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ` պետությունը Ձեզ կաջակցի այդ գործում։ Առաջարկում ենք  օժանդակության երկու տարբերակ։

 

Առաջին տարբերակ

 

Օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը ձեզ համար հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։ 

 

Մարման ժամկետը` մինչև 8 տարի, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի,

Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու  ինտենսիվ պտղատու և   0.5 – 3  հեկտար հատապտղատու այգիների համար։

 

Երկրորդ տարբերակ

 

Պետությունը կհատուցի հիմնված  այգու ծախսերի 40%-ը, իսկ  սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին՝ 50%-ը։

Փոխհատուցում կտրամադրվի 0.5-ից 10 հեկտար խաղողի,  0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների համար։

 

Ինտենսիվ այգին ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացում, որը հիմնականում արտահանվելու է:

 

Մանրամասները՝  https://bit.ly/2Uxy63B

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-17 17:54:54