Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԻՆ Արարատի մարզի հակակարկտային կենտրոնում այս պահին ակտիվ աշխատանքային շրջան է

15.04.2019

Ողջ գյուղատնտեսական շրջանի ընթացքում ՀՀ ԱԻՆ Արարատի մարզի հակակարկտային կենտրոնում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն և կատարվում է մթնոլորտային վտանգավոր երևույթների դիտարկում, որոնք հայտնաբերելով՝ հերթապահները, հեռակառավարման սարքավորման միջոցով, աշխատանքային վիճակի են բերում այն կայանքները, որոնցով իրականացվում են ակտիվ ներգործման կրակոցներ։ Կենտրոնի Տեխնիկական միջոցների շահագործման բաժնի աշխատակիցներն իրենց հերթին իրականացնում են կայանքների նորոգման, կոնսերվացման, ապակոնսերվացման, կայանքների ճնշումների կարգավորման, աշխատանքային վիճակի բերման և այլ տեխնիկական աշխատանքներ։
Արարատի մարզի վարչական տարածքում, ի դեպ, գործում է 99 գազագեներատորային հակակարկտային կայանք, որոնցից 66-ը հանդիսանում են պետական սեփականության, իսկ 33-ը՝ համայնքային։ Յուրաքանչյուր կայանք պաշտպանում է 80 հեկտար հողատարածք։ Ընդհանուր առմամբ, մարզի վարչական տարածքում 99 հակակարկտային կայանքներով պաշտպանված է 7920 հեկտար հողատարածք։ Ըստ ՀՀ ԱԻՆ Արարատի մարզի հակակարկտային կենտրոնի տնօրեն Նարեկ Գալստյանի՝ կենտրոնում, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, մշտապես քայլեր են կատարվում ավելի արդյունավետ և արդիական հակակարկտային կայանքներ տեղադրելու, մարզի տարածքում կարկտի դեմ առավել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է բնության մատուցած անակնկալներին, ապա հարկ է նշել, որ այս տարի մարզի վարչական տարածքում դեռևս չի դիտարկվել որևէ կարկտավտանգավոր երևույթ, և չեն իրականացվել կրակոցներ՝ ի տարբերություն նախորդ՝ 2018 թվականի, երբ մարզի վարչական տարածքում դիտարկվել և վնասազերծվել է 76 կարկտավտանգավոր երևույթ, իրականացվել է 263.042 կրակոց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45