Նորություններ
Շահումյանում արտեզյան հոր կվերագործարկվի
15.04.2019
ՀՀ կառավարության 27.09.2018թ. որոշմամբ նախատեսված առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակներում Շահումյանում մեկնարկել են արտեզյան հորի վերագործարկման աշխատանքներ: ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շահումյան համայնքի համաֆինանսավորմամբ կյանքի կոչվող ծրագրով նախատեսվում է նաև հորի էլեկտրամատակարարման, 10կՎ ՕԳ-ի կառուցման և 100կՎԱ հզորության կայմային ՏԵ-ի տեղադրում, որն էլ իրականացվում է այժմ: