Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վանաշենի թիմը կրկին սպորտլանդիայի հաղթող է ճանաչվել

17.04.2019

1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա»  մարզական միջոցառման մարզական փուլի բացմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
         Ողջունելով մասնակից փոքրիկներին ու նրանց մարզիչներին՝ մարզի ղեկավարն ասել է, որ այստեղ լինելն արդեն իսկ հաղթանակ է, ապա բոլորին մաղթել է դիտարժան ու հետաքրքիր խաղ և հույս հայտնել, որ, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս, հանրապետականից Արարատի մարզ կբերվի հաղթական գավաթը։
         Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում  այսօր կայացած մարզային փուլին մասնակցում էին տարածաշրջանային փուլի ուժեղագույնները՝ Վանաշենի, Մարմարաշենի, Լանջազատի, Մրգավանի, Արարատի թիվ 4, թիվ 2, Մասիսի թիվ 2 և թիվ 4, Արտաշատի թիվ 2 դպրոցների ներկայացուցիչները։ 10֊ական մասնակցից բաղկացած թիմերը մրցել են խաղային փոխանցավազք, արգելքների հաղթահարումով փոխանցավազք, մարմնական օղակներով փոխանցավազք, մանկական երկանիվ հեծանիվով, օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժություններում։  Արդյունքում, ուժեղագույն է ճանաչվել  Վանաշենի դպրոցի թիմը, ով և կմասնակցի հանրապետական փուլին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31