Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

17.04.2019

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) 2019 թվականի ապրիլի 25-26-ը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում իրականացնում է «Դասընթաց Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար» ծրագիրը:
Մասնակիցներին կներկայացվեն պետական երիտասարդական քաղաքականությունը, Նախարարության կողմից իրականացվող երիտասարդական միջոցառումներն ու ծրագրերը, Նախարարության կողմից երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգը, ծրագիր գրելու հմտությունները, արդյունավետ և սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման և ներկայացման ձևերը: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի դրամաշնորհային ծրագրերի բյուջեների կազմման, նախահաշիվների ձևի, գնային չափորոշիչների, ժամանակացույցների, ինչպես նաև հաշվետվությունների ճիշտ կազմման ու ներկայացման մասին:
Մասնակիցները տեղում կփորձեն գրել ծրագիր, կազմել ծրագրի բյուջեն ու նախահաշիվը, որից հետո կկազմակերպվի քննարկում, մասնակիցների հարցերին կտրվեն պատասխաններ: Մասնակիցների ընդհանուր քանակը՝ 50, որից 10-ը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորից:
Նախարարությունը հոգում է դասընթացի ընթացքում մասնակիցների կեցության, սննդի ծախսերը և Երևան-Վանաձոր-Երևան ճանապարհածախսը: Ճանապարհածախսը դեպի Երևան և հետադարձ հոգում է գործուղող կողմը:
Նախանշվածից շատ հայտեր ստանալու պարագայում իրականացվելու է հայտերի մրցութային գնահատում՝ նախապատվությունը տալով դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու փորձ չունեցող կազմակերպություններին և ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի հասարակական կազմակերպություններին՝ ապահովելով մարզային ներկայացվածության համամասնությունը:
Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է մինչև 2019 թվականի ապրիլի 20-ը erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկեն մասնակցության նամակ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, մարզը, մասնակցի անուն-ազգանունը և կոնտակտային տվյալները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35