Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիան և հայ ժողովուրդը .Հայոց ցեղասպանությունից մինչև մեր օրեր

17.04.2019

Ապրիլի 23-ին, երեքշաբթի օրը, տեղի կունենա «Ֆրանսիան և հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից մինչև մեր օրերը» խորագիրը կրող սեմինար, որի ընթացքում ելույթ կունենան բանախոսներ Լևոն Շիրինյանը (Քաղաքական գիտությունների դոկտոր), Յուրիկ Մուրադյանը (Տնտեսաաշխարհագրական գիտությունների պրոֆեսոր), Էդիկ Մինասյանը (Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) և Պետրոս Թովմասյանը: Ելույթներում ընդգրկված են Ֆրանսիա-Հայաստան տնտեսաքաղաքական կապերը միջին դարերից մինչև մեր օրերը, Հայոց ցեղասպանության ընթացքում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը հայերին և այլ թեմաներ: Սեմինարի առանցքային մաս է կազմում տեսակապը Ֆրանսիայում բնակվող բանախոսների հետ, որի ժամանակ կցուցադրվեն նաև ռեպորտաժներ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի մասին:
Սեմինարից հետո տեղի կունենա մոմերով երթ դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ լապտերներ կբարձրացվեն երկինք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: 


ԱՊՐԻԼԻ 23, երեքշաբթի
Ժամը՝ 18:00
Քաղաք Մասիս , Ֆրանկոֆոնիայի փողոց
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20