Նորություններ
Օրեր անց Ջրահովիտ մտնող գլխավոր ճանապարհը կլինի բարեկարգված
17.04.2019
Ջրահովիտի՝ դեռևս անցյալ դարի 60-ական թթ. կառուցված փողոցներն անբարեկարգ վիճակում են: Փողոցերի անմխիթար վիճակի հետևանքով հաճախ առաջացող խնդիրներն ու տհաճ իրավիճակները փոքր-ինչ մեղմելու համար համայնքապետարանը նախաձեռնել է համայնք մտնող գլխավոր փողոցի ընթացիկ նորոգում՝ 300 գծամետր, 8 մ լայնությամբ ճանապարհահատվածի կտրվածքով:
Դեպի համայնքային դպրոց, մանկապարտեզ, համայնքապետարան ու առևտրի կետեր տանող փողոցի վրա կիրականացվեն փոսալցման ու կոպճապատման աշխատանքներ՝ ընդհանուր 900.000 դրամ արժողությամբ:
Համայնքում ընթացող վերոհիշյալ աշխատանքներն, ի դեպ, միակը չեն. օրեր անց ճանապարհահատվածի բարեկարգմանը զուգահեռ համայնքում կտեղադրվեն նոր կանգառներ: