Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թումանյանի կախարդական գրիչը

18.04.2019

Թումանյանի կախարդական գրիչը. այս խորագիրն էր կրում Արգավանդի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը:
Դպրոցի դահլիճում, Թումանյանի 150-ամյա հոբելյանի առթիվ, հավաքել էին Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործության սիրահարները:
Թումանյանական պատմվածքների, հեքիաթների, պոեմների շունչն ամենուր էր, հերոսները՝ բեմի վրա:
Մեծ լոռեցու կոլորիտային կերպարներին մարմնավորող դպրոցի աշակերտները միջոցառման ընթացքում ներկայացրեցին գրողի ընտանիքի անավարտ պատմությունը, որդիների դաժան ճակատագրերը, Թումանյանի հայրենանվեր գործունեությունն ու դահլիճ տեղափոխեցին Լոռվա շունչը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32