Նորություններ
Գարիկ Սարգսյանն այցելել է «Մաքս Ֆիշ» ձկնաբուծարան
18.04.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի Նորամարգ համայնքում գտնվող ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նորաբաց «Մաքս Ֆիշ» ձկնաբուծարան:
Մարզպետը շրջել է ձկնաբուծարանում, ծանոթացել 1,5 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին և արտադրական գործընթացին: Գարիկ Սարգսյանին ներկայացվել է, որ ձկնաբուծարանի ջրային մակերեսը կազմում է 2,6 հեկտար, այն ավելացնելու նպատակ ունեն:
Ընկերության ամսական արտադրական ծավալը կազմում է 50 տոննա, առաջիկայում ծավալները նախատեսում են կրկնապատկել: Արտադրանքը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Մաքս Ֆիշը» բուծում է դեղին իշխան, ասետրինա, ծիածանափայլ:
Ընկերությունից տեղեկացրեցին նաև, որ ձկնաբուծարանում բացվել է ավելի քան 20 աշխատատեղ, ևս 15 հոգու թափուր աշխատեղ կա: Ցանկացողները կարող են դիմել աշխատանքի համար: