Նորություններ
Բարեգործական ծրագիր Այգեպատում
22.04.2019
<<Արտաշատ>> իրավապաշտպան բարեգործական ասոցիացիան Արարատի մարզի տարբեր համայնքներում պարբերաբար իրականացնում է բարեգործական ծրագրեր. ասոցիացիայի կողմից կազմակերպվում են Բաց դռների օրեր, իրականացվում նյութական օգնության, հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված սայլակների, հենակների տրամադրում և այլն:
Ասոցիացիան այս անգամ բարեգործական ծրագիր է իրականացրել Այգեպատ համայնքում: Այգեպատի և հարակից համայնքների զոհված զինծառայողների ու զինվորների, անապահով ընտանիքների , հաշմանդամություն ունեցող 50 քաղաքացիներ ստացել են ակնաբանական անվճար խորհրդատվություն ակնաբան-միկրովիրաբույժ Վարազդատ Սեյրանյանի կողմից:
Ակցիային զուգահեռ խորհրդատվության մասնակիցները ամերիկյան արտադրության ակնոցների անվճար շրջանակներ են ստացել: