Նորություններ
Վարձատրմամբ հասարակական աշխատանքներ. մեկնարկը տրվել է Այգեզարդում
23.04.2019

2019 թվականի Զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում, այդ թվում` Արարատի մարզում իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կամակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագիրը:
Ծրագրի մեկնարկը տրվել է Այգեզարդ համայնքում: Այստեղ իրականացվում է համայնքային այգու ծառատունկ և բարեկարգման աշխատանքներ: Այգեզարդում ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին ներգրված է 12 հոգի:
Սիփանիկ, Լուսաշող համայնքներում և Արարատ քաղաքում ծրագրով կիրականացվեն գերեզմանատան ցանկապատման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև` ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ:
Մարզում այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 միլիոն ՀՀ դրամ: