Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ՝ Արարատի մարզում

23.04.2019

Ապրիլի 27-ին՝ առավոտյան 10:00-ից Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկելու են ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Այդ օրը Արարատի մարզկենտրոն Արտաշատում կլինեն հանրային քննարկումներ, սպորտային և մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ և վերջում տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահիր խորագրով: Սիրով սպասում ենք ձեզ։

Միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.

09:00-20:00- Անվճար ցուցադրություն՝ Վազգեն Սարգսյանի և Պարույր Սևակի տուն-թանգարաններում

10:00-18:00- Իրազեկող և սպորտային միջոցառումներ՝

1.Կրոսավազք՝ Օգոստոի 23-ի փողոցից մինչև մարզպետարանի հարակից հրապակ
2.
Ցուցադրական մենամարտային մարզաձևերի ելույթներ՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դիմացի հրապարակում
3.
Ատլետիկայի հուշամրցաշար՝ Արտաշատի մարզադաշտում
4.
Շախմատային մրցաշար՝ Քաղաքային զբոսայգում

10:00- 11:00- Ծառատունկ՝ Արարատյան փողոցում, մայրուղուն հարող հատվածում

11:00-12:30-Հանրային քննարկումներ՝ Արտաշատի արտադպրոցական աշխատանքների կենտրոնում՝ կառավարության անդամների, պատգամավորների, մշակույթի գործիչների մասնակցությամբ

13:30-14:00- Համերգային ծրագիր` Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում։ Հանդես կգա Արտաշատի հոգևոր երգչախումբը

14:00-16:00- Street art՝ Արտաշատ քաղաքի տարբեր հատվածներում Street art արտիստները կցուցադրեն իրենց արվեստը

14:00-16:00- Կոլորիտային ցուցահանդես՝ Երևանյան փողոցում

14:00-16:00- Իրազեկող միջոցառումներ և աշխատաժողովներ՝ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ ուսանողների մասնակցությամբ

16:00-18:00- Կինոցուցադրություն՝ Մշակույթի տան հարակից հրապարակում

18:00-19:30- Ներկայացում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացմամբ հանդես կգան Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանները

18:00-19:30- Գրքի շնորհանդես և քննարկում՝ Արտաշատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում մարզի, ինչպես նաև Երևանից ժամանած գրողների մասնակցությամբ տեղի կունենա Մանասեի՝ «Միներվայի թռիչքը մթնշաղից առաջ» գրքի շնորհանդես և քննարկում

19:30-21:30- Գալահամերգ՝ Մշակույթի տան հարակից հրապարակում։ Համերգային ծրագրով հանդես կգա «Nemra» խումբը

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55