Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ «Ֆրանսիան և Հայաստանը Հայոց ցեղասպանությունից մինչև մեր օրերը» խորագրով սեմինարը

25.04.2019

Ապրիլի 23-ին Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA ընտանեկան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Մասիսում տեղի է ունեցել մեծամասշտաբ սեմինար՝ «Ֆրանսիան և Հայաստանը Հայոց ցեղասպանությունից մինչև մեր օրերը» խորագրով: Գրեթե 3 ժամ տևած սեմինարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Արարատյան հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյանն ազդարարել է սեմինարի մեկնարկը: Սեմինարին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստ։ Վերջինս նշել է, որ ֆրանսերենը Հայաստանում կարևոր տեղ է զբաղեցնում, այն երկու երկրների ամուր հարաբերությունների գրավականն է, ինչպես նաև կարևորել է Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամի (AFFA) դերը ֆրանսերենի տարածման գործում։ Սեմինարի երկրորդ մասը սկսվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ուսանողների ելույթներով: Նրանց հաջորդել են բանախոսներ Յուրիկ Մուրադյանի (Տնտեսաաշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Պետրոս Թովմասյանի (Իրաքահայ պատմաբան), Լևոն Շիրինյանի (Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) և Էդիկ Մինասյանի (Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) ելույթները: Սեմինարի առանցքային մաս էր կազմում տեսակապը Ֆրանսիայում բնակվող Մոհամեդ Քեթաթայի (AUF-ի նախագահ միջին և արևելյան Եվրոպայում), ֆրանսահայ Ռոբերտ Ֆասուլաջյանի, Ավրորա Մարդիգյանի գրքի անգլերենից ֆրանսերեն թարգմանիչ Թոմաս Դիլանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը, Արարատի փոխմարզպետ Արթուր Մկրտչյանը, Արարատի մարզպետի օգնական Գևորգ Մանուկյանը, Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սևակ Ավոյանը, Սուրբ Գևորգ եկեղեցու հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Մասիսի դպրոցների և քոլեջի ուսուցիչներն ու աշակերտները, Մասիս քաղաքի DOCANDO մարզային ֆեդերացիան, Հայաստանի հանրապետության կարատեի կոնֆեդերացիան, Կարատե շոտոկան ֆեդերացիան (W.S.K.F. ) և այլք: Սեմինարից հետո տեղի է ունեցել մոմերով երթ դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը անցկացրել է բարեխոսության կարգ, այնուհետև մասիսցիներն ու սեմինարի հյուրերը ծաղիկներ ենխոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20