Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի եզրափակչի արարատցի մասնակիցները

25.04.2019

Ապրիլի 23-ին Արտաշատի թիվ 5 դպրոցում կայացած «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի Արարատի մարզային փուլի արդյունքներով ձևավորվել է լավագույն եռյակը. Էլեն Հովհաննիսյանը (Արտաշատի թիվ 2 հ/դ), Սեդրակ Բիլբուլյանը (Արարատի թիվ 4 հ/դ) և Էդիկ Մեսրոպյանը (Նորաշենի մ/դ) կներկայացնեն Արարատի մարզը մրցույթի եզրափակիչ փուլում:
Մինչ այդ, մարզային փուլին ներկայացած 111 աշակերտներից, ժյուրիի որոշմամբ, 2-րդ փուլ է անցել 25-ը, ապա 25 մասնակցից ձևավորվել է վերոնշյալ եռյակը:
Ընթերցման օլիմպիադան անցկացվում է բացառապես 6-րդ դասարանի աշակերտների միջև, որոնք ընտրվում են ու անցնում հաջորդ փուլ մրցույթի գնահատման հետևյալ չափանշների` սահուն ընթերցման, ճիշտ շեշտադրման, արտահայտչականության, գիրքն ամբողջապես կարդացած լինելու հիման վրա ստացած բալային միավորների ամբողջական արդյունքների հանրագումարով:
Օլիմպիադան կազմակերպվում է «Անտարես», Հայաստանի Մշակութային Հիմնադրամ, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, բոլոր փուլերի հաղթողները պարգևատրվում են մրցանակներով և արժեքավոր նվերներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27