Նորություններ
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է
25.04.2019
Ապրիլի 29-ին <<Կարին>> կրթամշակութային ՀԿ-ն և նրա ներքո գործող երգի-պարի խմբերը՝ <<Կարին>> ավանդական երգի-պարի խմբի գլխավորությամբ, նոր Հայաստանում պատրաստվում են նորովի և աննախադեպ մասշտաբներով նշել Պարի միջազգային օրը:
Տոնին ընդառաջ` ապրիլի 28-ին, համերգներ, բաց դաս-պարուսուցումներ կլինեն հանրապետության բոլոր մարզերում, Արցախի Հանրապետությունում և Ջավախքում:
Արարատի մարզում կայանալիք միջոցառումը կմեկնարկի 17:00-ին, մարզկենտրոն Արտաշատում՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատկմական թատրոնի հարակից հրապարակում:
Իսկ ապրիլի 29-ին Ազատության հրապարակում կկայանա գլխավոր միջոցառումը` մարզերից բերված բարի լիցքերով, ազգային ոգով ու ավանդական պարերով: