Նորություններ
Քաղաքացու օրը՝ Արարատի մարզում
28.04.2019
Ապրիլի 27-ին Արարատի մարզում մեծ շուքով նշվել է Քաղաքացու օրը:
Այդ օրը Արարատի մարզկենտրոն Արտաշատում տեղի է ունեցել ծառատունկ, հանրային քննարկումներ, սպորտային և մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ և վերջում տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահիր խորագրով:
Միջոցառումների ողջ ընթացքին մասնակցել է մարզպետ Գարիկ Սարգսյանը, կառավարության անդամներ և պատգամավորներ: