Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրեն Պապիկյանը այցելել է Արարատի մարզ

29.04.2019

Ապրիլի 28-ին աշխատանքային այցով Արարատի մարզ է ժամանել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպում են անցկացրել մարզի Ուրցաձոր, Արարատ, Այգավան, Վանաշեն, Եղեգնավան, Նարեկ, Այգեստան, Նորաշեն, Ռանչպար, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Հայանիստ համայնքների ղեկավարների հետ, քննարկել մի շարք խնդիրներ։

Մարզ կատարած այցի ընթացքում նախարար Պապիկյանը մարզպետ Սարգսյանի ուղեկցությամբ եղել է մարզի ձկնաբուծարաններում, ծանոթացել դրանց գործունեության հետ, հետաքրքրվել ստորգետնյա ջրօգտագործման ծավալներով։

Վերջիններս ծանոթացել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Արարատյան դաշտի ոռոգման ջրի սակավության խնդրի լուծմանն ուղղված ծրագրին։ Դրա իրականացման արդյունքում մի շարք ձկնաբուծարաններում ներդրված տեխնոլոգիաները թույլ են տալիս օգտագործված ջուրը ֆիլտրացիայից հետո ուղղել ոռոգելի դաշտեր՝ այդպիսով ապահովելով մարզի հողատարածքների անխափան ոռոգումը և լուծելով ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման խնդիրը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23