Նորություններ
Պարզաբանում
02.05.2019
Լրատվական դաշտում տարածում գտած այն տեղեկատվությունը, թե «Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում է պահանջել», չի համապատասխանում իրականությանը։
Տեղեկացնում ենք, որ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Դերմոյանն առաջին անգամ չէ, որ թերանում է իր աշխատանքում, նրան քանիցս զգուշացվել է, հերթական թերացման դեպքում էլ ծառայողական քննություն է նշանակվել։ Նա ստացել է նկատողություն և շարունակում է պաշտոնավարել։ Հայտնում ենք նաև, որ Արման Դերմոյանը մարզպետից գրավոր հիմնավորում չի պահանջել։
Շատ անգամ աշխատակիցների կողմից թույլ տված թերացումների պատճառով ուշացել են ինչպես կառավարության անդամների, այնպես էլ քաղաքացիների կողմից հասցեագրված գրությունների պատասխանները, ինչի պատճառով տուժել է աշխատանքը։ Մարզպետի կողմից աշխատակիցներին զգուշացվել է՝ աշխատանքի են գալիս միայն աշխատելու համար, թերացումներն այլևս մեր աշխատելաոճին համահունչ չեն։