Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի ԲԿ-ում այսուհետ կկատարվի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն

03.05.2019

Արտաշատի բժշկական կենտրոնում այսուհետ կկատարվի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն։ Դեռևս շաբաթներ առաջ ԲԿ-ն վերազինվել է նոր, գերժամանակակից, Siemens ընկերության 2018 թվականի արտադրության համակարգչային տոմոգրաֆով /КТ/: ԲԿ-ում տեղի է ունեցել կաբինետի պաշտոնական բացումը, որին մասնակցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կարևոր իրադարձությունը հնարավոր է եղել իրականացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանի և Արտաշատի ԲԿ-ի տնօրենի անմիջական ջանքերով:

Կարևորելով կաբինետի բացումը՝ մարզպետ Սարգսյանը վստահեցրել է, որ բուժծառայությունը հասանելի է լինելու հասարակության խոցելի խմբերի համար, ինչպես նաև ներդրվելու է մատչելի գնային քաղաքականություն՝ որակյալ ու բարձրակարգ սպասարկում ապահովելով մարզի ողջ բնակչությանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր խոսքում նշել է, որ միտված է տարածաշրջանի բնակչությանը հասանելի ու բարձրակարգ բուժծառայություններ մատուցելուն:

Համակարգչային տոմոգրաֆը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր օրգան համակարգերի խորացված հետազոտությունները՝ տալով բարձրագույն ճշգրտությամբ հստակ տեղեկատվություն: Կաբինետում կաշխատի բժիշկ-ռադիոլոգ Օֆելյա Ալիխանյանը, ով համատեղությամբ աշխատում է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45