Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. ապրիլ ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ

06.05.2019

Մարզ

Տեղանքի անվանումը կամ հասցեն

Աղետի տեսակը

ԱԻ առաջացման ամսաթիվը

ԱԻ ավարտման ամսաթիվը

Դեպքի նկարագրությունը
Ձեռնարկված միջոցառումները

Տեղեկատվության սկզբնաղբյուրը

Զոհեր
Վիրավորներ
Արարատ
ք. Արտաշատ Իսակովի փողոցի թիվ 76ա շենքի 44-րդ բնակարան
Օգնություն քաղաքացուն (վատառողջ)
01/04/2019 ժ.06:53
01/04/2019 ժ.07:50

Թիվ 76ա շենքի 44-րդ բնակարանի դուռը փակ է, վատառողջ բնակիչը չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.06:56-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ (Գազ 2705, 263VV01), որը կանչի վայր է հասել ժ.07:03-ին: Ժ.07:21-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` մահճակալին, անօգնական վիճակում նստած է եղել Էրիկ Սիմոնյանցը (ծնվ. 1940թ.), ում ՇՕ աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Դեպքի վայրում է գտնվել ոստիկանության տեսուչ ոստ. կապիտան Միքայել Հարությունյանը: Տեղեկացվել են ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ-ի օգնական ոստ. ավագ ենթասպա Պետրոսյանը, «1-03» ծառայության հերթապահ Հովհաննիսյանը:

քաղաքացի Կարապետյանից
0
0
Արարատ
գ. Ավշար Չարենցի 22 հասցե
Հրդեհ
02/04/2019 ժ.14:43
02/04/2019 ժ.17:11 և 16:19

Այրվել է Հրաչ Գրիգորյանին (ծնվ. 1989թ.) պատկանող ավտոտնակում կայանած «Mersedes-Vito» մակնիշի 35GA356 պ/հ ավտոմեքենան ամբողջությամբ, ավտոտնակում գտնվող 3 օդորակիչ, 2 եվրոպատուհան (2X2,30), «Ford» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի նստատեղ, ավտոտնակին հարակից տան տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 6քմ, վնասվել է նաև ազբոշիֆրը), դեֆորմացվել է ավտոտնակի տանիքի փայլաթիթեղը (մոտ 60քմ), ավտոտնակում գտնվող փայլաթիթեղ (մոտ` 200քմ) և ջերմահարվել համակարգիչ:

Ժ.14:44-ին դեպքի վայր է մեկնել թիվ 24 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ (ԶԻԼ-130 ԱԲ-40 63Բ 804vv01), որը կանչի վայր է հասել ժ.14:55-ին: Ժ.14:59-ին թիվ 24 ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Ա. Բաբագուլյանը պահանջել է օգնություն: Ժ.15:00-ին դեպքի վայր է մեկնել թիվ 26 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ (ԶԻԼ-130 ԱԲ-40 63Բ 807vv01), որը կանչի վայր է հասել ժ.15:15-ին: Հրդեհը մեկուսացվել է ժ.15:22-ին, մարվել` ժ.15:44-ին: Տեղեկացվել են «1-04» ծառայության հերթապահ Մարգարյանը, էլ. ցանցի կարգավար Գրիգորյանը, ոստիկանության Վեդու բաժնի հերթապահ ոստ. մայոր Ղազարյանը, ԱԱԾ հերթապահ ավագ ենթասպա Տիգրանյանը, ՃԿԱԿ ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Հարությունյանը: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Վեդու բաժնի ՕԽ-ն` համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստ. լեյտենանտ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ և «1-03» ծառայությունը:

քաղաքացի Գրիգորյանից
0
0
Արարատ
ք. Մասիս երկաթգծի կայարանի պոմպակայանի տարածքում
Հրդեհ
03/04/2019 ժ.17:52
03/04/2019 ժ.18:45
Այրվել է եղեգնուտ 200 քմ:

Ժ.17:54-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («KAMAZ» 429VV01), որը կանչի վայր է հասել ժ.18:01-ին: Հրդեհը մեկուսացվել է ժ.18:11-ին, մարվել՝ ժ.18:20-ին: Տեղեկացվել են ոստիկանության Մասիսի բաժնի ՕՀ օգնական ոստ. ավագ ենթասպա Նավասարդյանը, ԱԱԾ հերթապահը:

անձը չպարզված քաղաքացուց
0
0
Արարատ
գ. Խաչփառ 5-րդ փողոցի թիվ 8 տան նկուղում
Օձի հայտնաբերում
03/04/2019 ժ.20:30
03/04/2019 ժ.21:52

Թիվ 8 տան նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Ժ.20:31-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZEL» 261VV01), որը կանչի վայր է հասել ժ.20:47-ին: Ժ.21:24-ին հրշեջ-փրկարարները բռնել են Շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

քաղաքացի Բադալյանից
0
0
Արարատ

Զոդի ոսկու կորզման ֆաբրիկայից դեպի Սուրենավան գյուղ ընկած հատվածում

Որոնողական աշխատանք
03/04/2019 ժ.23:57
04/04/2019 ժ.03:37

Ահազանգ է ստացվել այն մասին, որ կինը (մոտ 80տ) մոլորվել է Զոդի ոսկու կորզման ֆաբրիկայի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.23:59-ին դեպքի վայր է մեկնել թիվ 24 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («ZIL» 804VV01), որը կանչի վայր է հասել ժ.00:18-ին: Ժ.00:23-ին հրշեջ-փրկարարները Զոդի ոսկու կորզման ֆաբրիկայից դեպի Սուրենավան գյուղ ընկած հատվածում սկսել են Բանավանի թաղամասի թիվ 1 շենքի 38-րդ բնակարանի բնակիչ Վարդանուշ Հախնազարյանի (ծնվ.1940թ.) որոնողական աշխատանքները: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 հրշեջ-փրկարար, ոստիկանության 6 աշխատակից և 10 քաղաքացի: Ժ.03:20-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Տեղեկացվել են ոստիկանության Արարատի բաժնի ՕՀ օգնական ոստ. ավագ Նահապետյանը, ԱԱԾ հերթապահը: Ս/թ ապրիլի 4-ին, Ժ.09:20-ին թիվ 24 ՀՓՋ ոստիկանության Արարատի բաժնի հերթապահի օգնական ավագ ենթասպա Սիմոնյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժ.09:00-ի սահմաններում ՈԿՖ Բանավանի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ոսկու  կորզման  գործարանի  մոտակայքում գտնվող հողամասում, ս/թ ապրիլի 3-ին ժ.20:00-ի սահմաններում կորած ՈԿՖ Բանավանի թիվ 1 շենքի 38-րդ բնակարանի բնակիչ Վարդանուշ Հախնազարյանը (ծնվ. 1940թ.) հայտնաբերվել է:

քաղաքացի Հախնազարյանից
0
0
Արարատ
ք. Մասիս Շիրակի փողոցում՝ թիվ 7 մանկապարտեզի բակում
Հրդեհ
05/04/2019 ժ.16:20
05/04/2019 ժ.17:55

Այրվել է մոտ 150 քմ խոտածածկույթ, մոտակայքում գտնվող չգործող պոմպակայանի տարածքում՝ մոտ 4000 քմ եղեգնուտ:

Ժ.16:23-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («KamAZ» 429VV01), որը կանչի վայր է հասել ժ.16:32-ին: Հրդեհը մեկուսացվել է ժ.17:16-ին, մարվել` ժ.17:20-ին: Տեղեկացվել են ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ ոստ. մայոր Խաչատրյանը, ԱԱԾ հերթապահը:

քաղաքացի Բադոյանից
0
0
Արարատ
ք. Արարատ ՈԿՖ բանավան, Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 53-րդ կմ հատվածում
ՃՏՊ
06/04/2019 ժ.00:44
06/04/2019 ժ.01:55

«Toyota Prado» մակնիշի 70QQ709 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Խորեն Սինամյան, ծնվ. 1945թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 10մ):

Ժ.00:46-ին դեպքի վայր է մեկնել թիվ 24 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ (ZIL-130 804VV01), որը կանչի վայր է հասել ժ.00:52-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Խ.Սինամյանը, ուղևորներ՝ Վ. Ավագիմյանը (ծնվ. 1969թ.) և Ա. Թադևոսյանը (ծնվ.1964թ.) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վ.Ավագիմյանը և Ա.Թադևոսյանը այնուհետև տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: Տեղեկացվել են ոստիկանության Արարատի բաժնի հերթապահի օգնական ոստ. ավագ ենթասպա Մաթևոսյանը, ԱԱԾ հերթապահը:

Արարատի ՇՕ ծառայության վարորդ Մկրտչյանից
0
3
Արարատ

գ. Դիմիտրով Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 25-րդ կմ հատվածում

ՃՏՊ
06/04/2019 ժ.10:10
06/04/2019 ժ.10:50

«Ford Transit» մակնիշի 41ND004 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Խչոյան, ծնվ.1993թ.) բախվել է երկաթյա ճամփաբաժան արգելապատնեշին:

Ժ.10:11-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZel» 263vv01), որը կանչի վայր է հասել ժ.10:15-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորներ՝ Ա. Դիվանյանն (ծնվ.1995թ.) ու Է. Սուքիասյանը (ծնվ.1998թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ժ.10:18-ին հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերել երկաթյա արգելապատնեշները: Տեղեկացվել են Արտաշատի «1-03» ծառայության հերթապահ Դավթյանը, ԱԱԾ հերթապահը:

ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ օգնական ոստ. ավագ ենթասպա Հովհաննիսյանից 

0
3
Արարատ

ք. Մասիս Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 10-րդ կմ աջակողմյան հատվածում

ՃՏՊ
06/04/2019 ժ.10:33
06/04/2019 ժ.11:07

«Mercedes» մակնիշի 29SO997 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գրիշա Ծառուկյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ժ.10:35-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («KamAZ» 429vv01), որը կանչի վայր է հասել ժ.10:46-ին: Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չի հայտնաբերվել: Տեղեկացվել են ոստիկանության Մասիսի բաժնի ՕՀ ոստ. մայոր Սահակյանը, ԱԱԾ հերթապահը:

քաղաքացի Մալխասյանից
0
← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20