Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև 2019թ. ֆուտբոլի առաջնություն մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման մարզային փուլը կմեկնարկի մայիսի 8-ին

06.05.2019

 
Մայիսի 8-ին մեկնարկող «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև 2019թ. ֆուտբոլի առաջնություն մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման մարզային փուլին կմասնակցեն Նոր Խարբերդի թիվ 1, Մարմարաշենի, Արալեզի, Վեդու ավագ, Ազատավանի և Շահումյանի դպրոցների թիմերը. տարածաշրջանային փուլում վերջիններս զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները:
Առողջ ապրելակերպի ու դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի դերի բարձրացման և ֆուտբոլի մասսայականացման նպատակով անցկացվող մրցումներին նախապես հայտարարագրվել էր ու տարածաշրջանային փուլին մասնակցել 11 անդամներից բաղկացած 56 թիմ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35