Նորություններ
Արտաշատի սահմանապահ զորամասում նշել են Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը
08.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած փառահեղ հաղթանակի նվիրված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ ՊԲ, Ոստիկանության, Արտաշատի քաղաքային իշխանությունների, Ռուսական սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, հոգևորականներ, վետերաններ:
Գարիկ Սարգսյան իր շնորհավորական խոսքում կարևորել է անցյալի հաղթանակներն ու առաջին հերթին դրանց կայացմամբ պայմանավորել ներկան. «Մեր պապերի հաղթանակն, անշուշտ, ներկայի գոյության հիմքն է, այդ իսկ պատճառով առաջին հերթին շնորհավորում և առողջություն եմ մաղթում բոլոր վետերաններին, շնորհակալություն հայտնում նրանց մեր գոյության համար: Հաղթանակը ձեռք է բերվել հայ-ռուսական դարավոր բարեկամության շնորհիվ, որը, հուսամ, դեռ նոր ճյուղեր պիտի տա»:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայրենականում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշաքարին: