Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի սահմանապահ զորամասում նշել են Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը

08.05.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր մասնակցել է  Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած փառահեղ հաղթանակի նվիրված  միջոցառմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ ՊԲ, Ոստիկանության, Արտաշատի քաղաքային իշխանությունների, Ռուսական սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, հոգևորականներ, վետերաններ:
Գարիկ Սարգսյան իր շնորհավորական խոսքում կարևորել է անցյալի հաղթանակներն ու առաջին հերթին դրանց կայացմամբ պայմանավորել ներկան. «Մեր պապերի հաղթանակն, անշուշտ, ներկայի գոյության հիմքն է, այդ իսկ պատճառով առաջին հերթին շնորհավորում և առողջություն եմ մաղթում բոլոր վետերաններին, շնորհակալություն հայտնում նրանց մեր գոյության համար: Հաղթանակը ձեռք է բերվել հայ-ռուսական դարավոր բարեկամության շնորհիվ, որը, հուսամ, դեռ նոր ճյուղեր պիտի տա»:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայրենականում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշաքարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18