Նորություններ
Գարիկ Սարգսյանը ծանոթացել է հրատապ ծրագրով իրականացվող աշխատանքներին
08.05.2019

Արարատի մարզի մի շարք համայնքներում արդեն իսկ մեկնարկել են հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով իրականացվող աշխատանքները:
Բաղրամյանում իրականացվում է մանկապարտեզի տանիքի վերանորոգում, Գետազատում կապիտալ նորոգվում է ոռոգման ցանցը, Վարդաշենում ընթանում է ոռոգման ցանցի անցկացում։ Մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ներկայացուցիչների ուղեկցությամբ, այսօր եղել է վերոնշյալ համայնքներում և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Վարդաշենում, ի դեպ, նախատեսում են իրականացնել ամբուլատորիայի կառուցում, որը կփոխարինի Վարդաշենի, Գետազատի և Մրգանուշի բնակիչներին սպասարկող Գետազատի ամբուլատորիային. այն անմխիթար վիճակում է։