Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվոգրեր` մարզային հավաքական թիմի կազմավորմանն աջակցելու համար

13.05.2019

ԱԻ նախարարության կողմից անցկացվող «Պատանի հրշեջ-փրկարարներ» հանրապետական առաջնությունից երեք տարի անընդմեջ արարատցի աշակերտները վերադարձել են գլխավոր մրցանակով: Այս տարի կայացած մրցումներում Արարատ մարզի 7 հոգանոց թիմը (14-16 տարեկան 5 տղա և 2 աղջիկ) թեպետ վերադարձել է համեստ արդյունքներով՝ զբաղեցնելով միայն մեկ առաջին հորիզոնական, այն էլ՝ մեկ անհատական մրցաձևից, սակայն թիմի մասնակիցներից մեկին հնարավորություն է տրվել հայաստանյան հավաքականի կազմում մասնակցելու օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Բելառուսում կայանալիք մրցումներին:
Մարզային թիմի կազմավորմանն աջակցելու, ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակությանը նպաստելու համար ԱԻՆ Արարատի մարզային վարչության կողմից պատվոգրեր են    հանձնվել հանրակրթական դպրոցների, մի շարք տնօրենների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների ու մարզադպրոցների ներկայացուցիչների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31