Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերապատրաստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար

20.05.2019

  (Ուսուցման Ազգային Հիմնադրամ, երաշխավորված ՀՀ ԿԳՆ 02.05.2019թ. N 435-Ա/2 հրամանով)

Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):

ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որը հնարավորություն կտա առավելագույնս տիրապետել օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:

Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե դեռևս վստահ չլինեք Ձեր գիտելիքների և կարողությունների մեջ, մեր փորձառու մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքները՝ անվճար։ Այն, ինչ կսովորեք և կկարողանաք մեզ մոտ, չեք մոռանա երբեք:
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՆ սահմանած նմուշի վկայական, որով Դուք իրավունք կունենաք մասնակցել հավաստագրման քննություններին:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Դիմում* (ձև 1)` Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով,
3x4 չափի երկու լուսանկար,
Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
Անձնագրի պատճեն,
Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը)
Ուսուցման Ազգային Հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ 1 6 3 0 0 7 0 2 6 0 6 1, «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ)։

Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել բնօրինակների հետ։ Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2019 թվականի մայիսի 24-ից հունիսի 17-ը ներառյալ։
Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով 100 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 90.000 դրամ, ներառյալ՝ սնունդը և ուսումնական նյութերի տրամադրումը։
Փաստաթղթերն անհրաժեշտ է աշխատանքային օրերին ներկայացնել ՈՒԱՀ գրասենյակ (Երևանի Ն. Աճեմյանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա)՝ մայիսի 03-ից մայիսի 23-ը, ժամը 12։00-ից 17։00-ը։ Խնդրում ենք այցելությունից առաջ զանգահարել:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 22 11 91(96) հեռախոսահամարներով։

Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայք

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20