Նորություններ
Տափերական համայնքում իրականացվում են խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ
20.05.2019
Հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով Արարատի մարզի Տափերական համայնքում այս պահին իրականացվում են խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ:
160 միլիմետր տրամագծով ջրագծի անցկացման համար հատկացվել է 58 միլիոն ՀՀ դրամ, որից 5 միլիոնը՝ համայնքի համաֆինանսավորմամբ:
Ջրագծի մյուս հատվածի անցկացման աշխատանքներն իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Աշխատանքները մեկնարկել են այսօրվանից։
Տափերականի համայնքապետ Միհրան Մանասերյանը նշում է՝ վաղուց էին սպասում ջրագծի անցկացմանը: Համայնքապետարանից հայտնում են նաև՝ ջրագիծը վատ վիճակում էր, պարբերաբար վթարներ էին տեղի ունենում: Այս ծրագրի իրականացմամբ կբարելավվի ջրի որակն ու կավելանա ջրամատակարարման քանակը:
Նշենք, որ ծրագրի աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել հունիսին: