Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազնավուրը լեգենդ է, իսկ լեգենդները չեն մեռնում

23.05.2019

Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Մասիս քաղաքում կազմակերպվել էր հուշ-երեկո. Մասիսի երիտասարդական կենտրոնը հյուրընկալել էր Globe Progress դերասանական ստուդիայի դերասաններին, ովքեր լեգենդի ծննդյան օրը հանդես եկան «Երկու հայրենիքի որդի» թատերական ներկայացմամբ, որի հիմքում Շառլ Ազնավուրի կյանքն ու գործունեությունն էին, հույզերն ու ապրումները, հիշողություններն ու մտորումները:

Ներկայացումն ավարտվել է անմիջական զրույցով, որի ընթացքում հանդիսատեսն իր մեծ տպավորություններով, հարցերով ու կարծիքներով է կիսվել ռեժիսորի եւ դերասանների հետ:
Միջոցառմանը ներկա էին Մասիս քաղաքի հանրակրթական ու արվեստի դպրոցների ուսուցչական կազմն ու աշակերտները:

Պիեսի հեղինակը Կարո Վարդանյանն է, ռեժիսորն ու պրոդյուսերը՝ Ինգա Սարուխանյանը, երաժշտական ձևավորումը Մարտին Բաբախանյանինն է:

Հուշ-երեկոն ևս մեկ անգամ փաստեց՝ Ազնավուրը լեգենդ է, իսկ լեգենդները չեն մեռնում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07