Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սիս գյուղի ճանապարհն առաջիկայում կասֆալտապատվի

23.05.2019

 Արարատի մարզի Սիս գյուղի ասֆալտապատման հարցն այսօր բարձրաձայնվեց կառավարության հերթական նիստի ժամանակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել:

«Պարոն Պապիկյան, համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեխաներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ արձագանքել է, որ երեխաների բարձրացրած հարցն ու խնդրանքը հաշվի առնելով՝ ասֆալտապատումը կիրականացվի։

«Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման միջոցով անել, որպեսզի արագանա պրոցեսը»,- պատասխանել է նախարար Պապիկյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18