Նորություններ
Կայացել է Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի 27-րդ հուշամրցաշարը
29.05.2019
Մայիսի 25-26-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան հուշամրցաշարը: 1993 թվականից ի վեր անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը կազմակերպվել էր Գառնիկ Ղուկասյանի մարզիչ Սուրեն Ադամյանի նախաձեռնությամբ և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից:
Մրցաշարին մասնակցել է հանրապետության մարզերն ու մայրաքաղաք Երևանը ներկայացնող 190 մարզիկ: Երկօրյա մրցաշարի ընթացքում աթլետները մրցել են վազք, փոխանցումավազք, գնդի հրում, սկավառակի, նիզակի եւ մուրճի նետում, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ մարզաձեւերում՝ ցուցաբերելով գերազանց արդյունքներ:
Հաղթողները պարգևատրվել մեդալներով եւ պատվոգրերով: