Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի 27-րդ հուշամրցաշարը

29.05.2019

Մայիսի 25-26-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է  Հայաստանի աթլետիկայի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան հուշամրցաշարը: 1993 թվականից ի վեր անընդմեջ  անցկացվող հուշամրցաշարը կազմակերպվել էր Գառնիկ Ղուկասյանի մարզիչ Սուրեն Ադամյանի նախաձեռնությամբ և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից:

 Մրցաշարին մասնակցել է  հանրապետության  մարզերն ու  մայրաքաղաք Երևանը ներկայացնող 190  մարզիկ: Երկօրյա մրցաշարի ընթացքում աթլետները մրցել են վազք, փոխանցումավազք, գնդի հրում, սկավառակի, նիզակի եւ մուրճի նետում, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ մարզաձեւերում՝ ցուցաբերելով գերազանց արդյունքներ:   

Հաղթողները պարգևատրվել   մեդալներով եւ պատվոգրերով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45