Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

31.05.2019


Արարատի մարզպետարանում մարզի բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը:
Խորհրդակցության սկզբում ներկաները հարգել են օրեր առաջ կյանքից հեռացած Ավշարի ամբուլատորիայի տնօրեն Աշոտ Բաղյանի հիշատակը, այնուհետև անցել օրակարգային հարցերի քննարկմանը՝ մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին պատշաճ կերպով պատրաստվելուն ու ներկայանալուն, ԲԿ-ներում ապօրինի խրախուսանքների միջոցով հիվանդներ ներգրավելու պրակտիկայի բացառմանը, արձակուրդներին, աշխատանքային կարգապահությանը վերաբերող հարցեր:
Մայիսի 31-ը Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է. խորհրդակցությանը սրան ևս անդրադարձ է եղել:
Ավարտին ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի մասնագետների հետ ծավալվել է քննարկում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների, աշխատանքային հարցերի վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20