Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է «Արազափ-1» պոմպակայանում
03.06.2019
«Արազափ-1» պոմպակայանը սպասարկում է Երասխ, Արմաշ և Պարույր Սևակ համայնքները: Պոմպակայանի՝ դեռևս անցյալ դարի 70-ական թթ. տեղակայված խողովակների հնամաշության հետևանքով հաճախ տեղի են ունենում վթարներ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է պոմպակայանում, որտեղ գրանցվել էր հերթական վթարը, հետևել «Վեդի» ՋՕԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին: Դրանք նախատեսվում է ավարտին հասցնել այսօր երեկոյան: