Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն մայիս ամսին տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին

04.06.2019

Մարզ

Տեղանքի անվանումը կամ հասցեն

Աղետի տեսակը

ԱԻ առաջացման ամսաթիվը

ԱԻ ավարտման ամսաթիվը

Դեպքի նկարագրությունը
Ձեռնարկված միջոցառումները

Տեղեկատվության սկզբնաղբյուրը

Զոհեր
Վիրավորներ
Արարատ

ք. Արտաշատ Արազի փողոցի թիվ 45 շենքի (5-րդ հարկ) 29-րդ բնակարան

Օգնություն քաղաքացուն (վատառողջ)
01/05/2019 ժ.11:51
01/05/2019 ժ.12:12

Թիվ 45 շենքի (5-րդ հարկ) 29-րդ բնակարանից քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.11:53-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («Gazel» 263VV01), որը կանչի վայր է հասել ժ.11:59-ին: Ժ.12:05-ին հրշեջ-փրկարարներն Ալվարդ Մարգարյանին (ծնվ. 1953թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

«1-03» ծառայության հերթապահ բուժքույր Պողոսյանից
0
0
Արարատ
գ. Գոռավան Արամ Մանուկյան փողոցի թիվ 3 տան բակում
Զինամթերքի հայտնաբերում
02/05/2019 ժ.12:06
02/05/2019 ժ.20:43

Թիվ 3 տան (սեփականատեր Հայրապետ Խաչատրյան) բակում սեփականատերը 1994 թվականին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:

Ժ.13:00-ին դեպքի վայր է մեկնել ՔՊՎ ՔՊՈՒՀ կենտրոնի ինժեներական ջոկատի «Բ» խումբը՝ փ/ծ մայոր Հարությունյանի գլխավորությամբ («GAZel» 241VV01, կանչի վայր՝ ժ.14:45-ին, վերադարձ՝ ժ.21:40-ին): Ժ.14:06-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն՝ փ/ծ կապիտան Եփրեմյանի գլխավորությամբ («UAZ» 357VV01, կանչի վայր`ժ.14:44-ին, վերադարձ` ժ.20:43-ին): Ժ.16:48-ին սակրավորները հայտնաբերել են 60 մմ-ոց ականանետի չպայթած արկ և սահմանազատել են տարածքը: Ժ.20:00-ին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժիներասակրավորական վաշտի սակրավորները վնասազերծել են արկը: Տեղեկացվել են ԱԱԾ և ՀՀ ՊՆ ԶՈւ ԳՇ օպերատիվ հերթապահները, ԱԱԾ հերթապահը: 

ոստիկանության Արարատի բաժնի ՕՀ-ի օգնական ոստ. ավագ Սաֆարյանից

0
0
Արարատ
գ. Շահումյան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին
ՃՏՊ
02/05/2019 ժ.13:57
02/05/2019 ժ.15:21

Բախվել են «Opel Astra G» մակնիշի 35TM935պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Վաղարշակ Օրդուխանյան, ծնվ. 1986թ.) և «KamAZ» մակնիշի K665УУ196 պ/հ բեռնատարը (վարորդ Արամ Ղազարյան, ծնվ.1976թ.):

Ժ.14:00-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZel» 263VV01), որը կանչի վայր է հասել ժ.14:05-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Ա. Մելքումյանը (ծնվ. 1987թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Մելքումյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Օրդուխանյանինը՝ միջին ծանրության: Ժ.14:09-ին հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Ժ.14:42-ին հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղեկացվել են Արտաշատի «1-03» ծառայության հերթապահ Հովհաննիսյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ ոստ. մայոր Հովսեփյանը:

քաղաքացի Բարսամյանից
0
2
Արարատ
ք. Մասիս 3-րդ թաղամասի թիվ 16 շենքի 20-րդ բնակարան
Կենցաղային (փակ դուռ)
02/05/2019 ժ.18:07
02/05/2019 ժ.19:14

Թիվ 16 շենքի 20-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ինչից բնակիչները մնացել են դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.18:09-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZel» 261VV01), որը կանչի վայր է հասել ժ.18:13-ին: Ժ.19:06-ին հրշեջ-փրկարարները բացել են Շուշանիկ Գրիգորյանի բնակարանի դուռը:

քաղաքացի Սուքեյանից
0
0
Արարատ

գ. Բերքանուշ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում

ՃՏՊ
02/05/2019 ժ.22:31
 
03/05/2019 ժ.01:09
 

Բախվել են «Toyota RAV4» մակնիշի 656AL61 պ/հ (վարորդ՝ Յուլյա Վառաբյա, ծնվ. 1993թ.) և «VAZ 2121» մակնիշի 18VU008 պ/հ (վարորդ՝ Դավիթ Սահակյան, ծնվ. 1985թ.) ավտոմեքենաները:

Ժ.22:33-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZel» 263VV01), որը կանչի վայր է հասել ժ.22:38-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Վ. Ատանասովան (ծնվ. 1993թ.), Յ. Սավկինան (ծնվ. 1994թ.), Ք. Տերեչենկոն (ծնվ. 1994թ.) և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Է. Փոդյանը (ծնվ. 1992թ.), Հ. (ծնվ. 2014թ.) Կ. (ծնվ. 2016թ.) և Էրիկ Սահակյանները, հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ և «Սբ.Աստվածամայր» ԲԿ: Ժ.22:43-ին հրշեջ-փրկարարները «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ. (ծնվ.1992թ) և Ա. (ծնվ.1991թ) Սահակյաններին, ովքեր հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Վ.Ատանասովանը, Յ.Վառաբյանը, Է.Փոդյանը, Ք.Տերեշենկոն և Էրիկ Սահակյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Բժիշկները մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Ժ.22:45-ին հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին: Տեղեկացվել են Արտաշատի «1-03» ծառայության հերթապահ Հովհաննիսյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ ոստ. մայոր Հովսեփյանը, ՃԿԱԿ-ում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գրիգորյանը:

ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Խաչատրյանից
0
11
Արարատ

ք. Արտաշատ Արարատյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Արարատ գրուպ» գործարանից

Վերադարձ ճանապարհից («ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՀԱՀ)
03/05/2019 ժ.13:44
03/05/2019 ժ.13:55

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել քաղաքի Արարատյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Արարատ գրուպ» գործարանից:

Ժ.13:47-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ(«KamAZ» 252VV01), որը ժ.13:50-ին, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձել է: Ժ.13:48-ին ՍՕՍ հակահրդեհային համակարգի աշխատակիցը (Արթուր) տեղեկատվություն է հաղորդել, որ ազդանշանը միացել է շինարարական փոշուց, վտանգավոր ոչինչ չկա:

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով
0
0
Արարատ
գ. Այգեզարդ Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցե
Օձի հայտնաբերում
03/05/2019 ժ.15:42
03/05/2019 ժ.16:42

Թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.15:44-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZel» 263VV01), որը կանչի վայր է հասել ժ.15:59-ին: Ժ.16:12-ին հրշեջ-փրկարարները Թոռնիկ Սարգսյանին պատկանող «Opel Astra» մակնիշի 45FL045 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

քաղաքացի Պետրոսյանից
0
0
Արարատ
ք. Արտաշատ Թովմասյան փողոցի թիվ 22 շենքի 11-րդ բնակարան
Ինքնասպանության փորձ
04/05/2019 ժ.16:43
04/05/2019 ժ.17:15

Թիվ 22 շենքի 11-րդ բնակարանի (3-րդ հարկ) բնակիչը հեռախոսով հայտնել է, որ ինքնասպանություն է գործում իր բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.16:45-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZel», 263vv01), որը կանչի վայր հասել ժ.16:48-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ բնակարանի բնակիչ Արսեն Աղաջանովը (ծնվ.1991թ.) ընդունել է դեղորայք և վնասել դաստակը. շտապօգնության աշխատակիցներն Ա.Աղաջանովին տեղում ցուցաբերել են բուժօգնություն, այնուհետև հոսպիտալացրել Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Տեղեկացվել են «1-03» ծառայության հերթապահ Ասոյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ ոստ. մայոր Վարդանյանը, ԱԱԾ հերթապահը:

քաղաքացի Զաքարյանից
0
1
Արարատ
գ. Դալար Արտաշատյան խճուղու թիվ 17/1 հասցեում
ՃՏՊ
05/05/2019 ժ.22:11
05/05/2019 ժ.23:58

Բախվել են «Volvo 960» մակնիշի 35LA651 պ/հ (վարորդ Մակիչ Չրաղչյան, ծնվ.1995թ.), «VAZ-2121» մակնիշի 40NV100 պ/հ (վարորդ Վարազդատ Թովմասյան, ծնվ.1989թ.) և «VAZ-2121» մակնիշի 17LQ007 պ/հ (վարորդ Գրիգոր Ալեքսանյան, ծնվ.1997թ.) ավտոմեքենաները:

Ժ.22:13-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ («GAZelle», 263vv01), որը կանչի վայր է հասել ժ.22:16-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տեղեկացվել են «1-03» ծառայության հերթապահ Պողոսյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ ոստ. մայոր Վարդանյանը:

քաղաքացի Մկրտչյանից
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07