Նորություններ
Հիմնանորոգվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը
04.06.2019

Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։
Տարվող աշխատանքների արդյունքում կվերանորոգվի Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը։ Կբարեկարգվեն նաև փողոցին հարող մայթերն ու առուները։ Ճանապարհահատվածի ասֆալտապատումը հնարավոր է եղել իրականացնել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Նշենք, որ առաջիկա օրերին կմեկնարկեն նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Դվին- Նորաշեն, Այգեզարդ ճանապարհահատվածների հիմնանորագման աշխատանքները։