Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախադպրոցական հաստատություններիր միջև անցկացվող սպորտլանդիայի հանրապետական փուլում Արարատի մարզը կներկայացնի Վերին Արտաշատի մանկապարտեզի թիմը

06.06.2019

Մասիս քաղաքի թիվ 2, թիվ 4, Արարատ քաղաքի թիվ 2, Արտաշատի թիվ 3, Նոր Կյանքի, Վ. Արտաշատի, Դարակերտի և Շահումյանի մանկապարտեզների թիմերն այսօր մրցել են նախադպրոցական հաստատությունների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլի մրցանակակիր դառնալու և եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։


Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը միջոցառման մեկնարկին շնորհավորել է մասնակից  թիմերին  նախորդ փուլերում հիանալի արդյունքներ գրանցելու, մարզայինի մասնակից դառնալու համար, ինչպես նաև մաղթել նորանոր հաղթանակներ։


Մարզական միջոցառման այս փուլի արդյունքներով ձևավորվել է լավագույն եռյակը. Վերին Արտաշատ՝ 1֊ին տեղ, Արարատի թիվ 2 մանկապարտեզ՝ 2֊րդ տեղ, Դարակերտ՝ 3֊րդ տեղ։ Ըստ այդմ՝ մրցույթի հանրապետական փուլում Արարատի մարզը կներկայացնի Վերին Արտաշատի մանկապարտեզի թիմը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45