Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շաբաթօրյակ՝ Արտաշատ քաղաքում

08.06.2019

Արարատի մարզպետարանի, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի և նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրության աշխատանքներ են իրականացնում Արտաշատ քաղաքում։

Լրագրողների հետ զրույցում մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ շաբաթօրյակի կարիք միշտ կա։ Վերջինս քաղաքացիներին կոչ արեց մաքուր պահել սեփական երկիրը, մարզը, համայնքը։

«ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է այս տարածքում հիմնել ֆուտբոլի ակադեմիա։ Քաղաքային իշխանությունները հենց այս հատվածն են առաջարկել։ Առաջնային նպատակներից մեկն էլ դա է, որ մաքրությունն այսօր այստեղ ենք կազմակերպել»,- ասաց մարզպետ Սարգսյանը։

Հավաքված շինարարական և կենցաղային աղբը կտեղափոխվի Արտաշատի աղբավայր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31