Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքներում ընթանում են մաքրման աշխատանքներ

08.06.2019

Արարատի մարզի բոլոր համայնքերում առավոտից մեկնարկել և այժմ ընթացքի մեջ են համապետական շաբաթօրյակի շրջանակներում տարվող մաքրության աշխատանքները։

Աշխատանքներին մասնակցում է մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, ինչպես նաև՝ մասնավոր ընկերությունների շուրջ 12.000 աշխատակից:

Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավված է 200 միավոր տեխնիկա՝ ինքնաթափ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր, բեռնատարներ և այլն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23