Նորություններ
Մարզում մի քանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են
12.06.2019
Արարատի մարզում մեկնարկել են Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Մրգանուշ-Դեղձուտ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերանորոգվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը։ Տեղեկացնենք, որ առաջիկայում կմեկնարկեն նաև Դվին- Նորաշեն, Այգեզարդ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։