Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերից 27-ը հավանության են արժանացել

13.06.2019

2019 թվականին մարզի 50 համայնքներից սուբվենցիա ստանալու համար Կառավարություն են ուղարկվել ծրագրային շուրջ 80 հայտեր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել այդ հայտերից 27-ը։ Դրանք են՝

1. Դվին համայնքի «Մշակույթի տան վերանորոգում»,

2. Դվին համայնքի «Ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգում»,

3. Լուսառատ համայնքի ««Մանչուկ» մանկապարտեզի ՀՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում»,

4. Գոռավան համայնքի «Գ. Մարզպետունի փողոցի ասֆալտապատում»,

5. Աբովյան համայնքի «Համայնքապետարանի հարակից տարածքում սպորտային խաղադաշտի կառուցում»,

6. Լանջազատ համայնքի «Գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում»,

7. Դաշտաքար համայնքի «4-րդ փողոցի և կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի մի հատվածի ասֆալտապատում»,

8. Եղեգնավան համայնքի «Փողոցների ասֆալտապատում»,

9. Այգավան համայնքի «Ս. Հովհաննիսյան փողոցի 300 մ հատվածի ասֆալտապատում»,

10. Շահումյան համայնքի «Գ. Սարգսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ»,

11. Նիզամի համայնքի «Փողոցների ասֆալտապատում»,

12. Ոստան համայնքի «Արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքներ»,

13. Աբովյան համայնքում «Արտաքին լուսավորության ցանցի կառուցում»,

14. Վեդի համայնքի «Կոմիտաս փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի մասնակի վերականգնման աշխատանքներ»,

15. Վեդի համայնքի «Ենթակառուցվածքների զարգացում՝ Պ. Սևակի փողոցի ասֆալտապատում»,

16. Վեդի համայնքի «Ենթակառուցվածների զարգացում՝ Հ. Շիրազ փողոցի ասֆալտապատում»,

17. Գոռավան համայնքի «Այգու կառուցում»,

18. Գետափնյա համայնքի «Ոռոգման համակարգի կառուցում»,

19. Ազատաշեն համայնքի «Ոռոգման ցանցի վերանորոգում»,

20. Նոր Խարբերդ համայնքի «Փողոցի ասֆալտապատում»,

21. Նոր Կյանք համայնքի «Արարատյան փողոցի ջրագծի կառուցում»,

22. Ոսկետափ համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ»,

23. Վեդի համայնքի «Արարատյան 43, 45 և 47 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ»,

24. Դիմիտրով համայնքի «Մաշտոցի, Վորոշիլով և Մայակովսկու փողոցների ասֆալտապատում»,

25. Տափերական համայնքի «Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության անցկացում»,

26. Ազատավան համայնքի «Մանկապարտեզի շենքի հիմնանորոգում»,

27. Հայանիստ համայնքում ««Բելառուս» տրակտորի և պտտվող եռակմախք կախովի գութանի ձեռքբերում»:

Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվեն մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45