Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում՝ մարզում գործող ՀԿ-ների մասնակցությամբ

14.06.2019


Արարատի մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի շրջանակներում Արարատի մարզպետարանում այսօր կայացել է քննարկում:
Ողջունելով հանդիպմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է հանրային քննարկումներ իրականացնելու քաղաքականություն, ինչը թույլ կտա բյուջետային գործընթացները դարձնել առավել թափանցիկ ու ճկուն: Այնուհետև Արարատի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեռնիկ Խաչատրյանը ներկայացրել  է մարզպետարանի կողմից նախորդ  տարիներին իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, Արարատի մարզի զարգացման 2020-2022 ռազմավարությունն ու խոսել որդեգրած 3 հիմնական գերակա ուղղությունների՝ արդյունաբերության աճի, ինտենսիվ գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման մասին:
Ծավալված քննարկման արդյունքում ՀԿ-ների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել բյուջետային հայտերի կազմման, ծախսային ծրագրերն առավել թափանցիկ ու հիմնավոր դարձնելու ուղղությամբ, ինչպես նաև շեշտել, որ ՀԿ-ների աշխատանքն արդյունավետ դարձնելու համար կարևոր է պետական աջակցության առկայությունն ու պետական մարմին-ՀԿ արդյունավետ շփումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31