Նորություններ
Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում
17.06.2019
2019թ. օգոստոսի 5-17-ը Արցախում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի երեք ջահերի վառման արարողութունը մեկնարկել է Մուսա լեռան ստորոտում՝ Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանի կողմից:
Հունիսի 16-ին խորհրդանշական ջահի վառման արարողությունն է կայացել նաև Արարատի մարզի Խոր Վիրապ վանական համալիրում. 31-րդ ամառայինօլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր ԱլեքսանյանըԳրիգոր Լուսավորչի կանթեղից վառել է Համահայկականխաղերի ջահը: Արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի գլխավորությամբ, ՀԽՀԿղեկավար կազմը, քաղաքացիներ, զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից:
Օրեր անց Արցախի Տիգրանակերտում, ի նշան Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռքամբողջության, կվառվի խաղերի երրորդ ջահը՝ ազդարարելով Ստեփանակերտում օգոստոսի 6-ին կայանալիք Համահայկական 7-րդ խաղերի բացումը: