Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից ևս 4 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել

18.06.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 4 ծրագիր։

Հաստատված այդ ծրագրերով կբարեկարգվի մանկապարտեզ, կվերակառուցվի ոռոգման համակարգ, երկու համայնքներում լուսավորության ցանցեր կկառուցվեն։

Հաստատված ծրագրերն են․

1. Մասիս համայնք - Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում,

2. Այգեպատ համայնք - Ոռոգման համակարգի վերակառուցում,

3. Մասիս համայնք - Համայնքի 5-ից 10-րդ փողոցների և Արարատյան փողոցի մի հատվածի լուսավորության ցանցի կառուցում՝ ԼԵԴ լուսատուներով,

4. Բուրաստան համայնք - Արտաքին լուսավորության անցկացում։

Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվեն մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:

Հիշեցնենք` 2019 թվականին Արարարտի մարզի 50 համայնքներից ներկայացվել է շուրջ 80 սուբվենցիոն ծրագրային հայտ։ Հայտերից 27-ը նախորդ նիստերի ժամանակ նույնպես հավանության են արժանացել։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23