Նորություններ
Մեկնարկեց ամառային հանգստի առաջին փուլը
19.06.2019

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ամեն տարի Հանքավանի առողջարարական ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների երեխաներ՝ հանրապետության տարբեր մարզերից:
Երեք փուլով՝ յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ, ընթացող հանգստի ծրագրում ընդգրկվում են նաև մեծ թվով երեխաներ Արարատի մարզից:
Այսօր մեկնարկած առաջին փուլով Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարներ մեկնող 170 երեխաներին ճանապարհել են Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի գլխավորությամբ։
Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։