Նորություններ
Հիմնանորոգման աշխատանքներ Լուսառատի մանկապարտեզում
20.06.2019
1970-ական թթ. շահագործման հանձնված Լուսառատի մանկապարտեզում, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես շինարարական աշխատանքներ են իրականացվում նախակրթական հաստատության միջանցքներում, պահեստում, լվացքատանը, խոհանոցում, բուժկետում, անցումային սենյակներում, ննջասենյակներում, խմբասենյակներում և սանհանգույցում:
11 մլն 466 հազ. 316 դրամ նախահաշվային արժեքով, «ՍԵՅՇՆԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին:
Մանկապարտեզն ունի 95 սան: