Նորություններ
Ոռոգման ջրագծի կապիտալ նորոգման աշխատանքներ Նոր Կյուրինում
24.06.2019
400 մմ տրամաչափով երկաթե խողովակների տեղադրում՝ 850 մ երկարությամբ . Նոր Կյուրին համայնքում ընթանում է տնամերձ հողամասերը սնուցող ոռոգման ջրագծի կապիտալ նորոգում:
Դեռևս անցյալ դարի 80-ական թթ. կառուցված ջրագծի բետոնե խողովակների փոխարինումը նորերով իրականացվում է հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով:
38 մլն 852. հազ դրամ նախահաշվային արժեքով ծրագրի աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերին, կավարտվեն 5 ամիս անց: