Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցուցումներ դեղորայքային թունավորումներից խուսափելու համար

26.06.2019

Դեղորայքային թունավորումների հիվանդացության 2018թ. ցուցանիշը Արարատի մարզում գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը 1.4 անգամ: Դեղորայքային թունավորման դեպքերն արձանագրվել են հիմնականում ծնողի անուշադրության (35.7%), ինքնաբուժման (36.7%) և ինքնասպանության փորձի (15.4%) հետևանքով: Արձանագրված դեպքերի մնացած մասը պայմանավորված է հետաքրքրասիրության, գերդոզավորման, ոչ ճիշտ պահպանման, հղիության ընդհատման, կողմնակի ազդեցությունների և այլ պատճառներով։
2018թ. արձանագրված դեղորայքային թունավորումների հիմնական մասն արձանագրվել է մեծահասակ ազգաբնակչության (51.5%) շրջանում:
Երեխաների մոտ թունավորումներ առաջացնող դեղորայքի ցանկը բազմազան է և անկանխատեսելի, ուշադրություն գրավող յուրաքանչյուր գեղեցիկ և վառ փաթեթավորմամբ դեղ կարող է դառնալ երեխաների թունավորման պատճառ: Դեղորայքային թունավորումների դեպքերի մեծամասնությունը կապված է դեղորայքի անփույթ պահպանման, ինչպես նաև երեխաների համար դրանց հասանելիության հետ: Երբեմն մեծահասակները խաղալու նպատակով իրենք են դեղերի սրվակները տալիս երեխաներին: Հաշվի առնելով նշյալ փաստը՝ անհրաժեշտ է խիստ ուշադրություն դարձնել թունավորումներ առաջացնող նյութերի պահպանման պայմաններին և պահել երեխաների տեսադաշտից հեռու:
Երիտասարդների շրջանում շատ ընդունված է նաև ինքնաբուժումը: Ժամանակի սղության պատճառով, արագ արդյունքի ակնկալիքով ընդունվում է դեղորայքի հարվածային դեղաչափ՝ առանց բժշկի նշանակման և գերդոզավորման արդյունքում առաջանում է թունավորում: Ըստ վիճակագրության` ինքնաբուժման նպատակով քաղաքացիներն առավել հաճախ ընդունում են ցավազրկող դեղամիջոցներ, ակնթարթային արդյունք չստանալով՝ շարունակում ընդունել նույն դեղորայքի ավելի մեծ չափաբաժին կամ այլ դեղամիջոց և ակամա թունավորվում
Դեղորայքային թունավորումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է`
• դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
• ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը,
• մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղորայքի օգտագործման հրահանգների հետ,
• ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ,
• առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,
• հետևել դեղորայքի պահպանման կանոններին:


ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Արարատ մասնաճյուղ


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20