Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈԿՖ բանավանի փակ դրենաժային համակարգի հիմնանորոգման աշխատանքները կվերսկսվեն

27.06.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի փակ դրենաժային համակարգի հիմնանորոգման մնացորդային աշխատանքների ֆինանսավորման նպատակով Արարատի մարզպետարանին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի ինն ամսում հատկացնել 65,607.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

Այսպիսով՝ դրենաժային համակարգի հիմնանորոգման աշխատանքներն առաջիկա օրերին կվերսկսեն: Դրանք ժամանակավորապես դադարեցվել էին տեխնիկական խնդիրներով պայմանավորված:

Հիշեցնենք՝ հիմնանորոգման աշխատանքները սկսվել են մարտին, ավարտին կհասցվեն նախատեսված ժամկետում՝ տարեվերջին: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23